ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՁՅՈՒՆ Է ՏԵՂՈՒՄ

117

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածի ու Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Загрузка...