Պետք է արձանագրենք՝ ինչ կոնկրետ քայլերով պետք է երաշխավորվի ժողովրդի հաղթանակի դե յուրե արձանագրումը. Նիկոլ Փաշինյան

148

Այսօր ժամը 15։00-ին Հանրապետության հրապարակից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

«Բարի լույս, սիրելի հայրենակիցներ, այսօր Ապրիլի 24 է, և մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ուզում եմ հիշեցնել, որ ժամը 15։00 Հանրապետության հրապարակից քայլերթով պետք է գնանք Ծիծեռնակաբերդ: Եթե արտահերթ ոչինչ չպատահի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի, վաղը, տեղյակ եք, որ պիտի տեղի ունենա իշխանությունների հետ բանակցությունների  երկրորդ փուլը, և այդ բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության անցնցում փոխանցմանը: Եվ վաղը երեկոյան ժամը 7-ին Հանրապետության հրապարակում մենք նորից հանրահավաք կանենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա այն նպատակով է, որպեսզի ժողովրդին  տեղյակ  պահվի՝ ինչ ընթացք ունեն բանակցությունները և ինչ պետք է անեն հռչակված թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը տրամաբանական և ամբողջական  ավարտին հասցնելու համար:

Նա նշեց, որ արդեն այսօր որոշակի քննարկումներ լինելու են՝ հստակ արձանագրելու  համար, թե ինչ փուլում են գտնվում և ինչ կոնկրետ քայլերով  պետք է երաշխավորեն ժողովրդի հաղթանակի դե յուրե արձանագրումը:

Загрузка...