Հայ մարզաշխարհը միացել է Գագիկ Ծառուկյանի՝ համազգային մոբիլիզացիայի մասին կոչին

174

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ համազգային մոբիլիզացիայի մասին կոչին միացել են նաև հայ մարզաշխարհի ներկայացուցիչները: Մեր օլիմպիական չեմպիոններն ու տիտղոսակիր մարզիկները վաղ առավոտից Հանրապետության հրապարակում են: Նրանք նշել են, որ դուրս են եկել փողոց՝ միանալու ժողովրդի արդարացի պահանջին ու կանգնելու նրա կողքին: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հրաժարական էր ներկայացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը: Նա հայտարարել էր, որ որպես ԲՀԿ համակիր, պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի՝ համազգային մոբլիզացիայի մասին կոչն ու անձամբ դուրս է գալիս փողոց:

Загрузка...