Կարեն Կարապետյանի ֆեյք ինֆորմացիան չհայտաարված պատերազմ է Հայաստանի ժողովրդի դեմ

214

Արդեն օրեր շարունակ սոցցանցային և լրատվական տիրույթի թիվ մեկ թեման Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է։ Օրեր առաջ մեկնարկած համաժողովրդական շարժումը ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին պարտադրեց հրաժարական, ինչը բնականաբար ընկալվեց որպես համաժողովրդական շարժման հաղթանակ և բերեց համընդհանուր ցնծության և հաղթական տրամադրության։ Հայաստանի ժողովորդը համարեց, որ սրանով վերջնական հաղթանակը կայացած է, սակայն վերջին 3 օրերը ցույց տվեցին, որ նա, ցավոք, սխալվում էր։
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պարզվեց, որ ՀՀԿ-ի ներսում կան ավելի վտանգավոր մարդիկ, ովքեր դասեր չեն քաղել վերջին օրերի համաժողովրդական արդարացի ընդվզումից։
Այս օրերին իրեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար հռչակած Կարեն Կարապետյանը սոցանցերում ֆեյք օգտատերերի և լրատվական դաշտում իր օգտին աշխատող լրատվամիջոցների միջոցով փորձում է ազդել փողոց դուրս եկած մարդկանց տրամադրությունների վրա, կեղծ ինֆորմացիաների տարածումով թուլացնել սկիզբ առած աննախադեպ շարժումը, որին արդեն իսկ միացել է Հայաստանի ամենաբարձր ժողովրդականություն վայելող քաղաքական ուժեր։
Կարեն Կարապետյանի՝ օրերս սկզիբ առած ֆեյք ինֆորմացիոն արշավը նպատակ ունի կոտրել ժողովրդի ոգին և վնաս հասցնել շարժմանը, որի արդյունքը լինելու է այն, որ Հայաստանը ամբողջությամբ հայտնվելու է ռուսական կապիտալի ազդեցության տակ։ Օրեր առաջ սկիզբ առած համաժողովդրական շարժման նպատակն է կառուցել նոր, ավելի հզոր, տնտեսապես ավելի կայուն և բարագավաճող երկիր, որտեղ ապրելու են մեր ապագա սերունդները։ Այս նապատակը որքան էլ նվիրական և արդարացված լինի Հայաստանում բնակվող և իրենց ապագան իրենց հայրենիքում տեսնող մարդկանց տեսանկյունից, նույնքան անընդունելի է իշխանատենչությունից կուրացած մի շարք բախտախնդիր անձանց համար։ Հետևաբար պետք է զգոն լինենք այսօրվանից սկիզբ առած՝ սոցցանցային և լրատվական ֆեյք ինֆորմացիոն հոսքի նկատմամբ, քանի որ այն ըստ էության չհայտատարված պատերազմ է Հայաստանի ժողովրդի դեմ։

Загрузка...