Սմարթֆոնների էկրաններից արձակվող երկնագույն լույսը մեծացնում է կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը. հետազոտություն

60

Սմարթֆոնների էկրաններից եւ մոնիտորներից արձակվող երկնագույն լույսը մեծացնում է կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը: Այսպիսի եզրահանգման է եկել Barcelona Institute for Global Health-ի (ISGlobal) մասնագետների ղեկավարած գիտնականների միջազգային խումբը:

Environmental Health Perspectives ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 20-85 տարեկան ավելի քան 4 հազար մարդկանց տվյալները, որոնք բնակվել են Իսպանիայի 11 շրջաններում: Այս մարդկանց առողջական տվյալները հավաքվել են 2008-2013 թվականներին: Այս ընթացքում հետազոտության մասնակիցների շրջանում գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1200 դեպք եւ շագանակագեղձի քաղցկեղի ավելի քան 600 դեպք:

Պարզելու համար՝ մարդիկ արդյոք օրվա մութ ժամերին ենթարկվել են սմարթֆոնների, պլանշետների եւ այլ սարքերի էկրաններից արձակվող լույսի ազդեցությանը հետազոտողներն անկետավորում են կատարել: Իսկ մարդկանց վրա փողոցային արհեստական լուսավորության ազդեցության գնահատման համար գիտնականներն օգտվել են արվարձաններով հանդերձ Մադրիդի եւ Բարսելոնի գիշերային լուսանկարներից, որոնք տիեզերագնացները կատարել են ՄՏԿ-ից:

Ստացած տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ գիշերային ժամերին փողոցային լուսավորության լուսադիոդային եւ էլեկտրոնային սարքերի էկրանների երկնագույն լույսի ազդեցության առավելագույն մակարդակին ենթարկված մարդկանց մոտ (առաջին հերթին քաղաքաբնակների) կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը 1,5 անգամ, իսկ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը 2 անգամ ավելի մեծ է եղել, քան նրանց մոտ, ովքեր բնակվում են հեռավոր բնակավայրերում եւ մութ ժամերին գործնականում չեն օգտվում սմարթֆոններից, պլանշետներից կամ նոթբուքերից:

Գիտնականների խոսքով՝ արհեստական լուսավորության, հատկապես երկնագույն սպեկտրի, ալիքների ինտենսիվության մակարդակը եւ երկարության բնութագրերը, ամենայն հավանականությամբ, խախտում են օրգանիզմի կենսաբանական ռիթմերը՝ նվազեցնելով գլխուղեղում մելատոնին հորմոնի արտադրումը: Իսկ հորմոնալ խանգարումները կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հիմքն են համարվում:

Загрузка...