Մի անհանգստացեք, ամռանը «Սիթին» 1 միլիարդ կծախսի. Գվարդիոլա

293

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ ակումը ամառային տրանսֆերային շուկայի ընթացքում ձեռք կբերի մեկ կամ երկու ֆուտբոլիստի: Նա կատակով ասել է, թե ակումբը կծախսի մոտավորապես 1 մլրդ ֆունտ ստերլինգ կազմը ուժեղացնելու համար: «Մի անհանգստացեք, մենք պլանավորում ենք ծախսել շատ մեծ գումարներ, մոտավորապես 1 մլրդ ֆունտ ստերլինգ:

Մյուս մրցաշրջանը մենք կսկսենք նոր էջից: Մեզ պետք է մի փոքր փոփոխել կազմը, բայց խոսքը մեկ կամ մաքսիմում երկու ֆուտբոլիստի մասին է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «ESPN»-ը:

Загрузка...