Հիվանդանոցում մահացել է HSBC բանկի մոտ հրազենային վիրավորում ստացած ոստիկանը

196

Armtimes.com-ի հաղորդմամբ քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է բանկի վրա ավազակային հարձակում կատարողին հետապնդած ոստիկան, ավագ ենթասպա Արա Շաղգուլյանը:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ բանկի վրա ավազակային հարձակում կատարած ՃՈ ոստիկանության գնդապետը կրակել էր ոստիկանի վրա. ոստիկանը հրազենային վնասվածք էր ստացել որովայնի հատվածում:

Ավելի վաղ հաղորդել  էինք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի HSBC բանկի մասնաճյուղերից մեկում: Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել բանկի վրա, ինչի հետեւանքով սպանվել է մեկ անձ:

Загрузка...