Պաշտոնապես վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը

214

Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Անհրաժեշտ 35 ստորագրության փոխարեն Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու փաստաթղթի տակ ստորագրել է 41 պատգամավոր:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի, եւ արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Загрузка...