Աղբյուր. Ռեալը Բարսելոնայի հետ կխաղա կիսապահեստային կազմով

250

Մադրիդի «Ռեալը» կարող է հանգիստ տրամադրել թիմի մի քանի առանցքային խաղացողների իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղում: Այս մասին հայտնում է «Abc.es»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խորհրդակցել է մարզչական շտաբի հետ «Բարսելոնայի» հետ խաղում մի քանի առանցքային խաղացողների` դաշտ դուրս բերելու նպատակահարմարության մասին:

Ֆրանսիացի մասնագետը վախենում է, որ հիմնական կազմի խաղացողները, մասնավորապես Սերխիո Ռամոսը, Լուկա Մոդրիչը, Կեյլոր Նավասը, Կրիշտիանու Ռոնալդուն և Մարսելոն, կարող են վնասվածքներ ստանալ:

Զիդանը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Լիվերպուլի» հետ խաղը մրցաշրջանի մնացած միակ կարևոր խաղն է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է հանգիստ տրամադրել իր խաղացողներին:

Պրիմերայի 36-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա Բարսելոնայում մայիսի 6-ին: Իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` մայիսի 26-ին Կիևում:

Загрузка...