ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոնում առաջին այցը կկատարի Արցախի Հանրապետություն

85

Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոնում առաջին այցը կկատարի դեպի Արցախի Հանրապետություն:

Այցը կլինի վաղը՝ մայիսի 9-ին: Այս մասին ընտրվելուց հետո Ն. Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս:

Հարցին, թե արդյո՞ք նա մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը պատասխանել է. «Այո, վաղը»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվեց ժամեր առաջ՝ ԱԺ հատուկ նիստում, պատգամավորների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ:

Загрузка...