Բիթքոինն էժանանում է՝ Բաֆեթի և Գեյթսի մեկնաբանությունների ֆոնին

239

Բիթքոին թվային արժույթը երեքշաբթի էժանանում է՝ Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթի և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի մեկնաբանությունների ֆոնին: Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 10:17-ի դրությամբ՝ բիթքոինն էժանացել է 0,29 տոկոսով՝ հասնելով 9,335 հազար դոլարի: Bitfinex բորսայում թվային արժույթի գինն ընկել է 0,16 տոկոսով՝ հասնելով 9,349 հազար դոլարի, GDAX բորսայում 0,13 տոկոսով՝ մինչև 9,35 հազար դոլար:

Ինչ վերաբերում է այլընտրանքային թվային արժույթներին, ապա դրանք որոշակի աճ են գրանցում:

Երկուշաբթի Ուորեն Բաֆեթն ամերիկյան CNBC հեռուստաալիքին ասել էր, որ թվային արժույթները «վատ ավարտ կունենան»: Նա նշել էր, որ բիթքոինի արժեքի աճը շարունակվում է թվային արժույթների շուրջ ստեղծված «միստիկայի» հաշվին:

Միևնույն ժամանակ, Բիլ Գեյթսը բիթքոին թվային արժույթն անվանել էր «աշխարհում ամենասպեկուլյատիվ իրերից մեկը»:

 

Загрузка...