Դոլարն ու եվրոն էժանացել են

113

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է 486.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 577.79 դրամ (նվազել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.80 դրամ (աճել է 2.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.81 դրամ (աճել է 0.12 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 257.3 դրամ, ոսկի՝ 20,563.04 դրամ, պլատին՝ 14,289.35 դրամ։

Մայիսի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...