Մակրոնը Եվրոպային համախմբման կոչ է արել

212

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համախմբման եւ «եվրոպական ինքնիշխանության» հարցում վստահության կոչ է անում Եվրոպային  ավելի բարդ համաշխարհային եւ ԱՄՆ միակողմանի քայլերի ֆոնին, ինչպիսիք կլիմայի փոփոխությունn  է եւ Իրանի միջուկային գործարքը, փոխանցում է AP–ն։

Մակրոնը արժանացել է Charlemagne միջազգային մրցանակին եվրոպական միասնության գործում ունեցած ներդրման համար, որը շնորհում է գերմանակն Աախեն քաղաքը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ելույթի ժամանակ ընդգծել է Մակրոնի ջանքերը  Ֆրանսիայի բարեփոխման  եւ նրա ամբիցիաները Եվրոպական միության բարեփոխման առումով։

Մակրոնը կոչ է արել Եվրոպային պաշտպանել բազմակողմ աշխարհակարգը հանուն ինքնիշխան մայրցամաքի. «Մենք ընտրություն ենք արել, որ խաղաղություն եւ կայունություն կառուցենք Մերձավոր Արեւելքում»,–ասել է նա՝ ակնարկելով իրանական միջուկային ծրագիրը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած Եվրոպայի ջանքներին, հայտարարել է Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու եւ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու մասին։

Загрузка...