Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին

390

ՀՀ ԱԻՆ դիրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ եւ հնարավոր է նաեւ կարկուտ:

«Ի պատասխան Ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում եմ, որ առաջիկա 5 օրերին` մայիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Պայմանավորված այս հանգամանքով՝ բոլոր մարզերում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է նաև կարկտի հավանականությունը, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին կլինի կլիմայական նորմայի սահմաններում և այսօրվա համեմատ էապես չի փոխվի»,- գրել է Սուրենյանը:

Загрузка...