Oրակարգում նման հարց չունենք. Տարոն Մարգարյանը՝ իր հրաժարականի պահանջի մասին

144

«Մենք օրակարգում նման հարց չունենք և չենք քննարկել. քաղաքապետարանը իր աշխատանքները իր հունով տանում է»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ի պատասխան իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին:

Երևանի քաղաքապետը չի բացառում, որ կարող է Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ աշխատել: «Համայնք է, և Երևան քաղաքը իր ծրագրերով իր աշխատանքները կազմակերպում է»,- ասաց նա:

Загрузка...