Էլթոն Ջոնն Էդ Շիրանին զգուշացրել է փառքի հետևանքների մասին

138

Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ Էլթոն Ջոնը իր ընկերոջը՝ երգիչ Էդ Շիրանին զգուշացրել է փառքի հետևանքների մասին։ Այս կամ այն երգչի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը ժամանակի ընթացքում մարում է, այդ պատճառով հանրաճանչությանը սովորաբար հետևում է մոռացությունը։

 Էլթոն Ջոնի խոսքով՝ հնարավոր է երկրպագուներն աստղին ամբողջությամբ չջնջեն իրենց հիշողությունից, բայց մարդը չի կարող ամբողջ կյանքում առաջնային դիրքերում լինել։ Կոմպոզիտորի խոսքով՝  ժամանակի ընթացքում Շիրանն ինքը կգիտակցի փառքի հետևանքները։ Ստեղծագործական և անձնական ճգնաժամում չհայտնվելու համար անհրաժեշտ է հասկանալ, որ հանրաճանաչությունն արագ է անցնում։

Էլթոն Ջոնը դա հասկացել է երիտասարդ տարիքում, իսկ այժմ փորձում է Էդ Շիրանին բացատրել այդ ճշմարտությունը։

Image result for elton john ed sheeran

Загрузка...