Բիթքոինը շարունակում է էժանանալ

52

Ուրբաթ առավոտյան 9000 դոլարի շեմից նվազած աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթի՝ բիթքոինի գինը շարունակում է իջնել մինչեւ 8,5 հազար դոլարին մոտ՝ Կորեայի խոշորագույն կրիպտոարժութային բորսայում խուզարկությունների վերաբերյալ լուրերի ֆոնին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը նվազել է 6.84 տոկոսով՝ մինչեւ 8623 հազար դոլար: Bitfinex բորսայում բիթքոինի գինը նվազել է 5.5 տոկոսով՝ մինչեւ 8.6 հազար դոլար, OKEx-ում՝  5,76 տոկոսվ, մինչեւ 8.6 հազար դոլար:

Այլընտրանքային կրիպտոարժույթները նույնպես արժեզրկվում են: Ethereum-ը՝ 7,7 տոկոսով, մինչեւ  685,7 դոլար, Ripple-ը՝ 10,6 տոկոսով, մինչեւ  0.7 դոլար, Bitcoin Cash-ը՝ 11,24 տոկոսով, մինչեւ 1404,16 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին 333.4 մլրդ դոլար է:

Загрузка...