Գրիզմանը Մադրիդը լքելու որոշում էր կայացրել դեկտեմբերին

47

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

AS-ի տվյալներով, դեռ դեկտեմբերին ֆրանսիացին մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին ասել էր, որ ծրագրում է տեղափոխվել «Բարսելոնա»։

Արգենտինացին իր հերթին շնորհակալություն էր հայտնել Գրիզմանին՝ անկեղծության համար։

«Աթլետիկոյի» ղեկավարները ևս տեղյակ են հարձակվողի որոշման մասին և արդեն փորձում են փոխարինող գտնել տրանսֆերային շուկայում։

Նշենք, որ Գրիզմանի տեղափոխության դեպքում «Բարսելոնայից» կարող է հեռանալ Լուիս Սուարեսը։

Загрузка...