ԿԳ նորանշանակ նախարարը առաջարկում է ընդունելության քննությունները մեկ շաբաթով հետաձգել

115

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ընդունելության քննությունները մեկ շաբաթով հետաձգելու առաջարկով:

«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,- գրել է ԿԳ նախարարը:
Загрузка...