Սալահը Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու ճանաչվեց ռմբարկուական ռեկորդով

42

Ֆուտբոլի 2017/18թթ. Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը:

24-ամյա Սալահը 36 խաղում դարձավ 32 գոլի հեղինակ եւ ռմբարկուական ռեկորդ սահմանեց Անգլիայի առաջնությունում: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 32 գոլ խփել Պրեմյեր լիգայի մեկ մրցաշրջանում:

Եգիպտացուց 2 գոլ պակաս խփեց «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Քարի Քեյնը: Ռմբարկուների ցուցակում լավագույն եռյակը եզրափակեց «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը խփեց 21 գոլ:

Մինչեւ այս Անգլիայի առաջնության ռմբարկուական ռեկորդը պատկանում էր Ալան Շիրերին, Կրիշտիանու Ռոնալդուին ու Լուիս Սուարեսին, որոնք մեկ մրցաշրջանում խփել էին 31-ական գոլ:

Հիշեցնենք, որ այս տարի Մոհամեդ Սալահն Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Պրեմյեր լիգայի, Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) եւ լրագրողների վարկածով:

Загрузка...