Յուվենտուսի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն Իտալիայի միակ 9-ակի չեմպիոնն է

83

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Ռոմայի» հետ (0:0): Այս արդյունքի շնորհիվ թուրինյան ակումբը ժամանակից շուտ ապահովել է Ա Սերիայի 7-րդ անընդմեջ չեմպիոնությունը: Ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար այս չեմպիոնական տիտղոսը դարձել է 9-րդ կարիերայում:

Դարպասապահը դարձել է առաջին խաղացողը, ով կարողացել է Իտալիայի առաջնությունում հասնել այս ցուցանիշին: Չեմպիոնական տիտղոսների քանակով Բուֆոնը շրջանցել է 3 այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Վիրջինիո Ռոզետան, Ջովանի Ֆերարին և Ջուզեպե Ֆուրինոն, որոնց ակտիվում 8 տիտղոս կա:

Ընդհանուր առմամբ Բուֆոնը 656 հանդիպում է անցկացրել «Յուվենտուսի» կազմում, որոնցից 301-ում դարպասն անառիկ է պահել:

Загрузка...