ԱՄՆ-ում համեմատել են Պուտինի ու Թրամփի լիմուզինները

413

Ամերիկյան Newsweek պարբերականը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Cadillac ավտոմեքենան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Կորտեժ» նախագծի ավտոմեքենան:

Պարբերականի հաղորդմամբ՝ նախագահների միջև «հետաքրքիր հարաբերություններ են ձևավորվել», որոնք հակասում են ԱՄՆ ավանդական արտաքին քաղաքականությանը և «զարմացնում աշխարհին»: Հոդվածի հեղինակի խոսքով՝ բարձրակարգ լիմուզինների հանդեպ սերը «միավորում է երկու առաջնորդներին»:

Վերլուծելով Պուտինի ավտոմեքենան՝ Newsweek-ը մատնանշում է դրա նմանությունը բրիտանական Rolls Royce Phantom և Rolls Royce Ghost լյուքսային լիմուզինների հետ:

Նշվում է, որ Պուտինի ավտոմեքենան համալրված է V12 շարժիչով, որը շատ ավելի հզոր է Թրամփի ավտոմեքենայի V8 շարժիչից: Սակայն Թրամփի ավտոմեքենան, որն անվանում են «Գազան», մեկուկես տոննայով ավելի ծանր է:

«Պուտինի Aurus-ը, անշուշտ, համալրված է կապի և պաշտպանության համար մի շարք նորագույն տեխնոլոգիաներով. այս սարքավորումներն իրենց արդյունավետությամբ դժվար գերազանցեն ավելի հին, սակայն շատ հզոր ավտոմեքենան, որով երթևեկում է նրա ամերիկացի գործընկերը», – պնդում է հոդվածի հեղինակը:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն, ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն մեկնաբանել է Newsweek-ի անդրադարձը Sputnik ռադիոյի եթերում:

«Ամերիկացիներին բնորոշ է մրցելու ձգտումը: Նրանց համար միշտ կարևոր է համեմատել և ընդգծել, որ ԱՄՆ-ն հավակնում է առաջատարության: Հավանաբար, սա բարդույթ կամ խթան է: Մենք դիտարկում ենք սա կյանքի բոլոր ոլորտներում, սա դրսևորվեց նաև այս ոլորտում: Ըստ երևույթին, նրանք հիմնվում են արտաքին տեսքի վրա և դատում հրապարակված լուսանկարներից. շատերն են նմանություն գտնում Cadillac-ի և «Կորտեժի» միջև: «Կորտեժ» նախագծի Aurus-ը նոր ավտոմեքենա է, այն գեղեցիկ է և, անշուշտ, հարմարավետ: Եվ, հավանաբար, ամերիկացիները ցանկանում են ընդգծել, որ իրենք ուզում են ամեն ինչ ավելի լավ ու գեղեցիկ անել»,- ասել է Օլենչենկոն:

 

Վլադիմիր Պուտինի ավտոմեքենան

 

Դոնալդ Թրամփի ավտոմեքենան

Загрузка...