Apple-ը նոր iPhone SE-ն կներկայացնի սեպտեմբերին

54

Apple ընկերությունը երկրորդ սերնդի նոր  iPhone SE-ն կներկայացնի 2018 թվականի սեպտեմբերին: Ուշագրավ է, որ սմարթֆոնի չափը նույնը կմնա, սակայն էկրանն անշրջանակ կդառնա, փոխանցում է ITportal-ը:

Մշակողը չի հրապարակում բոլոր տեխնիկական բնութագրերը: Սակայն նոր սարքի մասին որոշակի տեղեկություն է արտահոսել համացանց: Հայտնի է դարձել, որ սմարթֆոնը հագեցած է TrueDepth տեխնոլոգիայով եւ դեմքի ճանաչման՝ Face ID գործառույթով: iPhone SE-ն կարելի է լիցքավորել նաեւ անլար լիցքավորում օգտագործելով: Սարքի հետեւի պանելը պատրաստված կլինի ավելի շուտ ապակուց:

Загрузка...