Վրաերթ Երեւանում. 66-ամյա կինը տեղում մահացել է

43

Մայիսի 14-ին, ժամը 00.10-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի Վախթանգովի փողոցի 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Խազալ Շավեշյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը ձերբակալվել է:

 Կատարվում է քննություն:

 

Загрузка...