Սոչիում մեկնարկել է ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստը․ մասնակցում է վարչապետ Փաշինյանը

164

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այն այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը:

Նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես սպասվում է՝ նիստի մասնակիցները կքվեարկեն Մոլդովային ԵԱՏՄ-ում պետական դիտորդի կարգավիճակ տրամադրելու օգտին:

Նշենք, որ դրանից առաջ Սոչիում տեղի էր ունեցել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Загрузка...