ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ՝ ՄԱՅԻՍԻ 15-Ի ՀԱՄԱՐ

58

Խոյ. Հիշեք, որ այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հեշտությամբ են ձեռքբերումներ ունենում միայն նրանք, ովքեր այլ միջոցներ են կիրառում, խուսափում են բացահայտ բախումներից: Այսօր չափազանց խստապահանջ եք, սուր մեկնաբանություններ կանեք, ձեր քննադատությանը կարժանանան անգամ ամենամտերիմ ընկերներն ու հարազատները:

Ցուլ. Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում:

Երկվորյակ. Ճիշտ ժամանակին գործի կանցնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնք շահութաբեր կլինեն: Կհանդիպեք մարդկանց, ում հետ ժամանկին ընդհանուր գործնական շահեր եք ունեցել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սակայն ոչինչ հեշտ չի տրվում, ստիպված կլինեք աշխատել ինքներդ ձեր վրա, հաղթահարել սեփական թույլ կողմերը:

Խեցգետին. Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և ետ կպահեն չմտածված քայլերից:

Առյուծ. Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք: Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Հրաշալի օր է ժամադրությունների, սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Կույս. Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Այս ժամանակահատվածն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի:

Կշեռք. Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այն մասին, թե որքան կարևոր է զգույշ և շրջահայաց լինել: Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, ապա ճիշտ կվարվեք, եթե հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե նրանք ձեր գործերից անտեղյակ են: Ուշադրություն դարձրեք առողջությանը, եթե այսօր հոգ տանեք ձեր մասին, ապա ապագայում կխուսափեք մի շարք լուրջ խնդիրներից:

Կարիճ. Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տանել, մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հասնել: Կենսական ներուժը բարձր է: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք ոչ միայն օրիգինալ են, այլ նաև հաջողված: Ընկերական հանդիպումները հրաշալի կանցնեն:

Աղեղնավոր. Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդկ պատկերացում անգամ չունեն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

Այծեղջյուր. Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Կարելի է մեկնել ճամփորդության: Հրաշալի օր է հանրության առջև ելույթ ունենալու համար:

Ջրհոս. Օրը միանշանակ չէ, սակայն նաեւ զերծ չէ հաճելի պահերից: Ծրագրերը փոխել չարժե:Կարող եք նոր համախոհներ գտնել: Նոր բացահայտումներ կանեք, գործի վերաբերյալ շատ կարևոր ինֆորմացիա կստանաք: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում:Հաջող զուգադիպություններն ու հանգամանքները կօգնեն կյանքում դրական փոփոխություններ կատարել:

Ձկներ. Ստիպված կլինեք շատ աշխատել: Ֆինանսական կորուստներ կրելու հավանականությունը մեծ է: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Տարաձայնություններն այսօր ավելի շատ կոգևորեն, քան կնյարդայնացնեն:

Загрузка...