Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել

94

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել, պաշտոնակատար է նշանակվել ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը․ մայիսի 15-ին բուհում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի՝ ստեղծված իրավիճակի լուծումն այն է, որ ձևավորվելու է նոր խորհուրդ, որը ԿԳՆ-ի վերահսկողությամբ կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ:

Երեկ Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։

Շիրակի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով համալսարանի ռեկտոր, հանրապետական Սահակ Մինասյանի հրաժարականը։ Բուհի ռեկտորատը հանդես է եկել հայտարարությամբ, որով ուսանողներին կոչ է արել «տուրք չտալ գործադուլ և դասադուլ անելու հայտարարություններին» և սպասել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից «նախատեսվող օբյեկտիվ և իրավական լուծումների»:

 

Загрузка...