Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երեւան. ՊՆ խոսնակ

110

Պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում  մայիսի 13–ին հակառակորդի արձակած կրակոցից ծանր վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանը տեղափոխվում է Երեւան:

«Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ զինծառայողի վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13–ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացած զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Загрузка...