Գիտնականները կապ են հայտնաբերել սթրեսային խանգարման ու առիթմիայի միջև

55

Yale School Medicine դպրոցի գիտնականները հայտնաբերել են կապ ետտրավմատիկ սթրեսային խանգարման ու շողացող առիթմիայի միջև՝ սթրեսային խանգարումով տառապող մարդիկ հաճախ են բախվում առիթմիայի։

Շողացող առիթմիան սրտի ռիթմի վտանգավոր խանգարում է, որը բարձրացնում է ինսուլտի, 2-րդ տեսակի դիաբետի, ճարպակալման, հիպերտոնիայի ու քնի ապնոէի զարգացման հավանականությունը։

Հետազոտողները վերլուծել են ավելի քան մեկ միլիոն վետերանների տվյալներ, որոնք հետազոտության մեկնարկի պահին առիթմիայից չէին տառապում։ Կամավորներին հետևել են միջինը 5 տարի, ու այդ ընթացքում նրանցից 2500-ի մոտ հայտնաբերել են շողացող առիթմիա։ Մասնագետները հաշվի են առել բոլոր գործոնները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա ու հանգել այն եզրակացության, որ սթրեսային խանգարումով տառապող մարդիկ ավելի հաճախ են բախվում առիթմիաների, սակայն այդ կապը դժվար թե պատճառահետևանքային լինի։

Մասնագետները կարծում են, որ ետտրավմատիկ սթրեսային խանգարման վաղաժամ հայտնաբերումն ու բուժումը կօգնի նվազեցնել առիթմիայի հավանականությունը։

Հետազոտությունը հրապարակվել է գիտական ամսագրերում։

Загрузка...