YouTube-ը կառաջարկի դադար վերցնել

79

YouTube-ի բջջային տարբերակը օգտատերերին, որոնք երկար ժամանակ տեսագրություն են դիտում, հիշեցնում է ընդմիջելու անհրաժեշտության մասին։ Հավելվածի Android և iOS տարբերակներում արդեն հայտնվել է «Հիշեցնել ինձ, որ անհրաժեշտ է հանգստանալ դիտումից» գործառույթը։

Օգտատերերը կարող են նշել, թե երբ են ցանկանում հիշեցում ստանալ՝ 15, 30, 60, 90, թե 180 րոպե անց։ Ժամանակի սպառվելուց հետո տեսագրության դիտումը կդադարեցվի, իսկ էկրանին կհայտնվի հանգստանալու առաջարկությունը։ Հաշվիչը նաև հաշվի է առնում ծրագրի փակ լինելու կամ տեսագրության դադարի ժամանակը։

Գործառույթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ձեր օգտահաշվում բացել «Կարգավորումներ» բաժինը և ակտիվացնել։ Ցանկության դեպքում կարելի է բաց թողել ծանուցումը կամ առհասարակ անջատել գործառույթը։

Загрузка...