«Երկիր ծիրանին» Տարոն Մարգարյանի գործողություններից տուժած քաղաքացիների բողոքներ է հավաքում

120

Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը Տարոն Մարգարյանին եւ նրա նախորդների գործողություններին եւ անգործությանը համալիր ու համապարփակ քաղաքացիաիրավական եւ քրեաիրավական գնահատական տալու համար տուժած քաղաքացիներից հավաքագրում է դիմում-բողոքներ եւ ապացույցներ:

«Վերը նշվածի վերաբերյալ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը Զարուհի Փոստանջյանի ղեկավարմամբ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 17:00-18:00-ն, Երեւանի քաղաքապետարանում (Արգիշտի 1) ընդունում է քաղաքացիների դիմում-բողոքները եւ ապացույցները: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝  011-514-160, 043-863-204»,-ասված է «Երկիր ծիրանիի» հաղորդագրությունում:

Загрузка...