Իլոն Մասկը վերակազմավորում է Tesla-ն

240

Tesla- ի հիմնադիր Իլոն Մասկը բաժնետերերին ուղղված իր նամակում հաղորդել է ընկերության գալիք վերակազմավորման մասին: «Որպեսզի համոզված լինենք, որ Tesla-ն պատրաստ է հետագա զարգացմանը, մենք մեր ընկերության լիակատար վերակազմավորում ենք իրականացնում:

Վերակազմավորման շրջանակներում մենք կատարելագործում ենք կառավարման կառուցվածքը, որպեսզի բարելավենք բաժինների փոխազդեցությունը, միավորում ենք գործառույթները, որտեղ դա խելամիտ է, և վերացնում ենք այն գործունեությունը, որը կարևոր չէ մեր առաքելության վերջնական հաջողության համար»,- ասվում է պարոն Մասկի նամակում:

Ընկերության վերակազմավորումը տեղի է ունենում Model3-ի թողարկման հետ կապված ձգձգվող խնդիրների և գլխավոր մենեջերների զանգվածային հեռացման ֆոնին: Վերջին մի քանի ամսվա ընթացքում ընկերությունը վեց ղեկավար է լքել: Իր ուղերձում Իլոն Մասկը նշել է, որ ընկերությունը «շարունակում է կարևոր պաշտոններում աշխատակիցներ ընդունել, որպեսզի աջակցի Model3-ի թողարկմանն ու արտադրանքի հետագա մշակմանը»:

Загрузка...