«Եվրատեսիլ»-ի հաղթողը հրաժարվել է Ռուսաստան գնալ՝ գեյ շքերթի պատճառով

98

Իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլայը, որը «Եվրատեսիլ-2018» համաեվրոպական երգի մրցույթի հաղթող է ճանաչվել, չի մեկնի Ռուսաստան ու չի մասնակցի МУЗ-ТВ հեռուստաալիքի ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հեռուստաալիքի ծրագրային տնօրեն Անդրեյ Ռազիգրաևը մանրամասնել է, որ մերժման պատճառը գեյ շքերթն է, որն Իսրայելում կայանալու է մրցանակաբաշխության օրը:

«#eurovision2018-ի հաղթողին հրավիրել ենք ելույթ ունենալ #премиямузтв2018 մրցանակաբաշխությանը, սակայն նրա թիմը կտրուկ մերժեց՝ «Այդ օրը Թել Ավիվում գեյ շքերթ պետք է լինի, ո՛չ»,- գրել է Ռազիգրաևը՝ հավելելով, որ «ամեն մեկն իր արժեքներն ունի»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչը կայացել է մայիսի 12-ին՝ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է Երուսաղեմում:

Загрузка...