ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

106

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի շփվել ձեր հարազատների հետ, քանի որ նրանք կխոսեն միանգամայն տարբեր լեզուներով: Սակայն, եթե այնուամենայնիվ նրանց շփումն անհրաժեշտ է, ապա փորձեք հաշտարար լինել նրանց համար:

ՑԼԵՐ

Այսօր սիրելին կցանկանա զարմացնել ձեր երեւակայությունն ինչ-որ անսովոր եւ հիշարժան բանով: Սակայն անգամ եթե դա ձեզ համար այդպիսին չլինի, փորձեք ձեւացնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար ավագ ընկեր կամ իմաստուն ծնող պետք է լինեք: Նա խճճվել է իր խնդիրների մեջ, եւ դուք պետք է օգնեք նրան լուծել դրանք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ կհասկանա, թե ինչ եք դուք ցանկանում ասել նրան, նա նույնիսկ չի փորձի հասկանալ ձեր խոսքերի իմաստը: Աշխատեք թույլ չտալ նման բան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի համապատասխանել այն չափանիշերին, որոնք դուք սահմանել եք նրա համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր պետք է նրբանկատ լինեք ձեր այն ընկերների հետ, ովքեր պակաս հաջողակ են անձնական կյանքում, քան դուք: Աշխատեք շատ չխոսել նրանց հետ այն մասին, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը խանգարելու է աշխատանքում: Հետեւաբար, եթե այսօր մեծ եւ կարեւոր գործեր եք ծրագրել, ուրեմն կամ կրճատեք դրանք, կամ խուսափեք Նրա հետ հանդիպումից: Այլապես սիրելի աձնավորության հետ վեճից խուսափել չի լինի, իսկ դա ձեզ հաստատ պետք չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք այսօր սատարել ձեր սիրելիին եւ անել հնարավոր ամեն ինչ՝ նրան ավելորդ հոգսերից ազատելու համար: Իհարկե, Նա դժվարությամբ կհրաժարվի դրանից, բայց դուք պետք է սատարեք Նրան: Ցույց տվեք ձեր ամբողջ սերն ու աջակցությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մայիսի 16-ը օրացույցի վրա փոփոխություններ անելու օր է, բայց ոչ ձեր անձնական կյանքում: Այն ինչպես կար, այնպես էլ կմնա, անկախ ձեր ջանքերից: Ուստի, կարելի է սպասել օրվա անակնկալներին եւ ժպտադեմ ընդունել դրանք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի ընտրել ձեր այժմյան եւ նախկին ընտրյալների միջեւ: Այսօր անցյալն ու ապագան միախառնվելու են եւ դրանց միջեւ ընտրություն կատարելը հեշտ չի լինելու: Բայց ոչ մեկը չի շտապեցնում ձեզ. դուք մտածելու համար մեկ շաբաթ ունեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մայիսի 16-ին ձեզ համար հաճելի զրուցակից կգտնեք: Նրա հետ խոսելն իսկապես հետաքրքիր ու բովանդակալից կլինի: Բայց խոսակցության ժամանակ պետք է զուսպ ու նրբանկատ լինեք, քանի որ այլապես երկրորդ անգամ նրա հետ հանդիպելու հնարավորություն չեք ունենա:

ՁԿՆԵՐ

Փորձեք որքան հնարավոր է ադեկվատ վերաբերել ձեր սիրելի էակի ամեն խոսքին: Միգուցե դրանք այնքան էլ հաճելի կամ սիրալիր չլինեն: Բայց աստղերը հուշում են, որ պետք չէ մեծ ջերմություն եւ իմաստ փնտրել դրանցում: Որքան անտարբեր լինեք, այնքան ավելի հեշտ կլինի հարթել հարաբերությունները սիրելիի հետ:

Загрузка...