Եվրոպայի լիգայի եզրափակիչ. Բուքմեյքերների կարծիքը

54

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» կհանդիպի ֆրանսիական «Մարսելի» հետ:

Bet365 բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում իսպանական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1.70 գործակցով: Ֆրանսիական ակումբի հաղթանակն ունի 5.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.79:

Մայիսի 16-ին Լիոնում անցկացվելիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գլխավոր մրցավարն է հոլանդացի Բյորն Կյոյպերսը: Հաղթողը կնվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Աթլետիկոն» հաղթել էր Լոնդոնի «Արսենալին», իսկ «Մարսելն» ուժեղ էր գտնվել ավստրիական «Զալցբուրգից»:

Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։

Загрузка...