Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսնու արարքների պատճառով իր մազերը սկսել են ճերմակել

66

Մի քանի ամիս լռությունից հետո Քանյե Ուեսթը հին կյանքին է վերադարձել՝ մի շարք արարքներով ուրախացնելով ԶԼՄ-ներին։ Ւսկ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ամուսնու արարքների պատճառով իր մազերը սկսել են ճերմակել։

 «Նրա մոտ ամեն ինչ լավ է։ Այժմ նա Վայոմինգում է, ձայնագրվում է, շուտով նա մի քանի նոր ալբոմ կթողարկի, այնպես որ այժմ Քանյեն դրա շուրջ է կենտրոնացած»,-Live with Kelly and Ryan շուի ժամանակ ասել է Քիմը։

«Պետք է ասեմ, որ այս շաբաթ առաջին ճերմակ մազերս եմ նկատել և դրա համար ես միայն նրան եմ մեղադրում։ Իսկ եթե լուրջ, նրա մոտ ամեն ինչ կարգին է»,-խոստովանել է Քիմը։

Աղբյուրները նշում են, որ չնայած Քիմը ոչ միշտ է համաձայն այն ամենի հետ, ինչ անում և ասում է Քանյեն, բայց հրապարակայնորեն միշտ պաշտպանում է նրան։

Загрузка...