YouTube-ում ձայնային կառավարման հնարավորություն է հայտնվել

36

Անցյալ տարվա հոկտեբերից Google-ը YouTube TV վճարովի հեռուստատեսային ծառայությունում ձայնային կառավարման հնարավորություն է փորձարկում: Հայտնի է դարձել, որ որոշ օգտատերերի համար  նոր հնարավորությունը հասանելի է դարձել, հաղորդում է iXBT.com-ը:

Դրա համար պետք  չէ թարմացնել հավելվածը. Google-ն ինքնուրույն է ընտրում այն օգտատերերին, որոնք կարող են օգտվել նորարարությունից: Սակայն հաշվի առելով, որ YouTube TV-ի համար ձայնային կառավարման գործառույթի տեխնիկական աջակցման էջն արդեն գործարկվել է, կարելի է ենթադրել, որ առաջիկայում նոր օգտատերերի համար հնարավորությունը հասանելի կլինի:

Ձայնային հրահանգների միջոցով դուք կարող եք կարգավորել տեսանյութերի ձայնի բարձրությունը, վերադառնալ նախորդ ալիքին, ըստ անվանման ցանկացած ալիք բացել եւ այլն:

Загрузка...