Հռոմի Պապը մտահոգված է Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակով

59

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր մտահոգությունն է հայտնել Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ բռնությունը երբեք խաղաղության չի հանգեցնի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չափազանց վշտացած եւ մտահոգված եմ Սուրբ հողում եւ Մերձավոր Արեւելքում լարվածության սրմամբ, ինչպես նաեւ բռնության ալիքով, որը անընդհատ հեռացնում է մեզ խաղաղության, երկխոսության եւ բանակցությունների ճանապարհից»,- Սուրբ Պետրոսի հրապարակում ընթացող համընդհանուր ընդունելության ժամանակ ասել է Հռոմի Պապը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի՝ Գազայի հետ սահմանին դաժան բախումներ էին սկսվել իսրայելական զինվորականների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ, պատճառ էր հանդիսացել նույն օրը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, մոտ 2.7 հազար մարդ վիրավորվել է:

 

Загрузка...