Թրամփը բուրգերներ ուտելու «անվնաս» միջոց է մտածել

118

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է բուրգերներ ուտել կես հացիկով՝ այս կերպ հոգ տանելով իր առողջության մասին: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին պատմել է լրագրողներին, որ երբ ինքը ճաշել է նախագահի հետ գոլֆ ակումբում, վերջինս բուրգեր է պատվիրել կես հացիկով և լավ տապակած կոտլետով:

Սննդաբան Նիկոլա Լադլեմ Ռեյնի խոսքով՝ «նրա ընտրած ուտեստը չի կարելի առողջարար անվանել», սակայն հաստատել է, որ այս կերպ Թրամփը փորձում է կրճատել կալորիաների և ածխաջրերի օգտագործումը:

Նրա կարծիքով՝ ավելի լավ կլիներ, որ նախագահը հրաժարվեր կարմիր մսից և անցներ հավով և հազարով սենդվիչների:

Загрузка...