Մեսին չի հեռանա Արգենտինայի հավաքականից

80

Լիոնել Մեսին չի հեռանա Արգենտինայի հավաքականից, նույնիսկ, եթե չհաղթի աշխարհի առաջնությունում։ Մեսիի պնդմամբ, լավ արդյունք կլինի նույնիսկ կիսաեզրափակիչը՝ Արգենտինան զուտ պատմականորեն արժանի է դրան։

Նա նաև նշել է, որ 2016 թվականին, երբ հայտարարեց իր հեռանալու մասին, գրեթե անմիջապես զղջաց ասածների համար։

«Պետք է շարունակել պայքարել երազանքների համար»,- Մեսիի խոսքն է փոխանցում TyC Sports-ը։

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինայի մրցակիցները կլինեն Իսլանդիան, Խորվաթիան և Նիգերիան

Загрузка...