Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել․ լրատվամիջոց

32

Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը մայիսի 15-ի երեկոյան հոսպիտալացվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է «Իզվեստիան»՝ պնդելով, որ դերասանի վիճակը ծանր է։

Նշենք, որ դերասանը առաջին անգամ չէ, որ հիվանդանոցում է հայտնվում։ Վերջին անգամ նա այնտեղ էր հայտնվել ապրիլի 26-ին։ Այն ժամանակ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ինֆարկտով եւ իբր կոմայի մեջ է հայտնվել,  արհեստական շնչառության միջոցով է շնչել։ Հետագայում, սակայն, այս տվյալները հերքել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։ Բուժման կուրս անցնելուց հետո դերասանը դուրս է գրվել հիվանդանոցից։

Հունվարի 31-ին Մոսկվայի Կունցեւսկի դատարանը օրինական է ճանաչել Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը։ Դեկտեմբերի սկզբին ՌԴ քննչական կոմիտեն դերասանի նախկին կնոջը անձնական կյանքի գաղտնիության հրապարակման մեղադրանք էր առաջադրել։ Նրան կասկածում են Ջիգարխանյանի առանձնասենյակում հետեւման սարքերի տեղադրելու եւ տեսահսկման տեսախցիկների տեսանյութերը հեռուստատեսությամբ տարածելու մեջ։

Загрузка...