Էլթոն Ջոնը ելույթ է ունենալու արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքին

27

Շաբաթ կկայանա արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքը։ Այս պահի դրությամբ հայտնի է , որ Մեգանի հայրը չի կարողանա մասնակցել հարսանիքին, քանի որ նա պետք է ենթարկվի սրտի վիրահատության, բայց փոխարենը Լոնդոն են ժամանել մի քանի հեռավոր ազգականներ, որոնք Մեգանը հարսանիքին չէր հրավիրել ու որոնք խոստացել են  սկանդալային հարցազրույցներ տալ բրիտանական լրատվամիջոցներին։

Միաժամանակ, ինչպես գրում է TMZ-ը, հարսանիքին ելույթ է ունենալու Էլթոն Ջոնը՝ չնայած դեռ հայտնի չէ, արդյոք երգիչը եկեղեցում ելույթ կունենա, թե երեկոյան ընդունելության ժամանակ։

Բրիտանացի երգիչն ու երգահանը եղել է 1997-ին զոհված արքայադուստր Դիանայի մտերիմ ընկերը։ Նաեւ նա աջակցել է արքայազն Հարրիին ու արքայազն Ուիլյամին Դիանայի մահից հետո։ Արքայադուստր Դիանայի հուղարկավորության ժամանակ նա կատարել է Candle in the Wind երգը

Загрузка...