Բուֆոնը կարող է հետաձգել կարիերան ավարտելու որոշումն ու տեղափոխվել Լիվերպուլ

89

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ժամանակավորապես հետաձգել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու իր որոշումը:

Ինչպես վստահեցնում է «Football Italia»-ն, իտալացի դարպասապահը կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլում»:

Այս կերպ, Բուֆոնը կարող է Չեմպիոնների լիգայում հաղթելու ևս մեկ փորձ ձեռնարկել: Իտալացու ծառայություններով հետաքրքրված է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ցանկանում է ուժեղացնել դարպասապահի գիծը:

Սպասվում է, որ Բուֆոնը, եթե համաձայնվի տեղափոխվել, մեկ տարվա պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ:

Ավելի վաղ 40-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ Բուֆոնը կարիերան ավարտելու իր որոշման մասին կհայտարարի վաղը` մայիսի 18-ին նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում:

Загрузка...