Instagram-ը կասի, թե որքան ժամանակ եք անցկացնում սոցկայքերում

27

Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում, որը թույլ կտա վերահսկել ձեր՝ սոցկայքում անցկացրած ժամանակը, հաղորդում է TechCrunch-ը։

Նոր գործառույթը Android հավելվածի APK ֆայլում է։ Այն կոչվում է Usage Insights և կլինի ժամանակի կարգավորումներում։ Դրա օգնությամբ կարելի է հստակ իմանալ, թե օգտատերն օրական, ամսական կամ շաբաթական որքան ժամանակ է ծախսում Instagram-ում։ Այս մասին լուրերը հաստատել է ընկերության ղեկավար Քևին Սիսթորմը։

«Կարևոր է հասկանալ, թե ինչպես է առցանց անցկացրած ժամանակն ազդում մարդկանց վրա։ Դա բոլոր ընկերությունների պատասխանատվությունն է, և մենք ցանկանում ենք մեր լուծումն առաջարկել։ Ես լուրջ եմ վերաբերվում իմ պատասխանատվությանը»,-ասել է նա։

Загрузка...