Արարատի ցեմենտի գործարանը երբեք աշխատողների կրճատում չի արել

289

Վերջերս Հայատսանում մի շարք գործարաններում աշխատակիցները գործադուլ արեցին։ Դրանց թվում էր նաև Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը։ Բնականաբար այս ցույցը հատկապես գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, դրան եղան առանձնահատուկ անդրադարձներ, ինչը վկայեց, որ այս դեպքում ինչ-որ բան այն չէ․ կա՛մ ցույցը կազմակերպված էր որոշ անձանց կողմից՝ ինչ-ինչ նպատակների համար, կա՛մ փորձ էր արվում այն ուղղորդել որոշակի ուղղությամբ, կա՛մ երկուսը միասին։
Բանը նրանում է, որ Արարատի ցեմենտի գործարանում այժմ աշխատում է 1200 մարդ, ինչը շատ ավելին է, քան պետք է գործարանի գործունեության համար։ Սակայն գործարանը երբեք աշխատողների կրճատում չի արել։ Ժամանակին Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել պահել աշխատողների ողջ քանակը, որպեսզի նրանք գործազուրկ չդառնան։ Այդ որոշումը գործում է առայսօր՝ աշխատանքով ապահովելով 1200 մարդու, այնինչ գործարանի գործունեության համար բավական է ներկայիս աշխատակիցների կեսը։ Ավելին, ի տարբերություն Հայաստանում գործող այլ գործարանների, Մուլտի Գրուպ կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները բազմիցս ենթարկվել են հարկային տեսուչների կողմից մանրակրկիտ ստուգումների, այնպես որ տեղին կլիներ հարկային տեսուչների ուշադրությանն արժանանային նաև այն ընկերությունները, որոնք Հայաստանի պատմության մեջ երբևէ չեն ենթարկվել անգամ մակերեսային ստուգումների։
Բողոքի դուրս եկած աշխատակիցների պահանջների մի մասը տեղում բավարարվել է, իսկ մյուս մասը այս օրերին լուծման փուլում է, քանի որ, հասկանալի պատճառներով, հսկայական գործարանի աշխատակիցների բոլոր պահանջները չեն կարող մեկ օրում բավարարվել։
Սակայն հետաքրիքր է մեկ այլ հանգամանք, որ օրեր առաջ Հայաստանում սկսված գործադուլների շարքում սոցցանցային որոշ օգտատերերի և հատկապես կայքերի ուշադրությունը սևեռվել էր հատկապես Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլի վրա։
Օրինակ սոցցանցերում Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլով, չգիտես ինչու, հետաքրքրվել էր և այդ թեման սոցցանցերում ակտիվ տարածում էր ոմն Սաթենիկ Աղեկյան, որը, սակայն, երկար տարիներ բնակվում է Իսպանիայում և ոչ մի կապ չունի Հայաստանում ընթացող պրոցեսների և հատկապես գործադուլների հետ։ Թե ինչո՞ւ էր հենց Իսպանիայում բնակվող օգտատերը հատկապես հետաքրքրվել Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքով ու այն ակտիվորեն տարածում էր սոցցանցերում, մնում է գուշակել։
Ավելին, որոշ կայքեր նպատակաուղղված ձևով «լուսաբանում էին» Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը և ներկայացնում այն բոլորովին այլ լույսի ներքո՝ փորձելով այն քաղաքականացնել և անհարկի շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը։
Այս ամենով հանդերձ պարզ դարձավ, որ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցի հետևում կան որոշ անձինք, ովքեր այս ամենը կազմակերպել են, որպեսզի մարդկանց սոցիալական իրավիճակը օգտագործեն իրենց նեղ անձնական նպատակաների համար։ Որոշ կայքեր, որոնք աշխատակիցների բողոքի ցույցը ուղղորդված ներկայացնում էին այլ լույսի ներքո, նաև անուղղակի ձևով ուրվագծեցին, թե ում ականջներն են երևում այս ամենի հետևում։
Հ․Գ․ Ի դեպ, մինչ որոշ մարդիկ կողքից կրակի վրա յուղ են լցնում և փորձում են Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը օգտագործել իրենց նեղ անձնական շահերի համար, Գագիկ Ծառուկյանը Կապանում կառուցում է ևս մեկ ցեմենտի գործարան՝ մարզում նոր աշխատատեղեր բացելու և մարդկանց աշխատանքով ապահովելու համար։

Загрузка...