Թավշյա հեղափոխության խորհրդանիշ հանդիսացող կոնսենսուսի դեմ պայքարող ազգի դավաճանները…

161

Ինչպես թավշյա հեղափոխության իրականացման հենց սկզբից, այնպես էլ դրան հաջորդող պրոցեսների ողջ ընթացքում, թե՛ մամուլում, թե՛ խորհրդարանում կային դրան հանդիմանող ուժեր և գործիչներ, ովքեր օգտագործելով այդ ժամանակ իրենց ձեռքի տակ գտնվող բոլոր ռեսուրսները, պայքարում էին ներկայիս Հայաստանի կայացման դեմ: Այն ինչ տեղի ունեցավ խորհրդարանում 55 դավաճանների անմիջական ներգրավածությամբ, դա դեռ տեսանելի մասն է ողջ դավադրության, իսկ ավելի ծածուկ և սադրիչ գործողությունները իրականացվում էին լրատվականներին պատվերներ տալու միջոցով: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ վճռական պահին «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատրաստակամություն հայտնեց միանալ շարժմանն ու սատարել ժողովրդի վարչապետի թեկնածուին: Շատերն այս միությունը համարեցին նոր Հայստանի կայացման անկյունաքարային ուժը, որը ոչ միայն փողոցում արտահայտվեց, այլև խորհրդարանում, երբ «Ծառուկյան» դաշինքն ամբողջ կազմով, երկու անգամ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը: Ինչևէ սա չէր կարող միանշանակ ընդունվել, քանի որ իշխանափոխության պրոցեսի ընթացքում, կարկառուն, արդեն իսկ նախկին իշխանականներից ոմանք, ուղղակի դա չկարողացան մարսել: Սկսվեցին տարատեսակ ինֆորմացիոն հարձակումներ, որոնց բուն նպատակը միությունը քանդելն ու համաժողովրդական կոնսենսուսը պառակտելն էր: Բնականաբար թե՛ Ծառուկյանը, թե՛ Փաշինյանը, երկար տարիների փորձի ու քաղաքական հեռատեսության ձիրքի շնորհիվ, չտրվեցին սադրանքների: Դեռ ավելին, նման անհեթեթ պառակտման փորձերի վերբերյալ տոտալ անտարբերություն ցուցաբերելով և էլ ավելի մեծացնելով համագործակցության սպեկտորը, «մառալնի» ոչնչացրեցին «բզբզացողներին»: Անշուշտ դեռ ժամանակ առ ժամանակ ականատես կլինենք լրատվականներից որոշների նման հակապետական դրսևորումների, սակայն դա ավելի շատ կնպաստի լրատվական դաշտը կեղտից ու կեղծիքից մաքրելու գործընթացին, երբ պարբերաբար կհիշատակվի այդ կայքերի և դրանց հետևում երևացող ականջների անունները, ովքեր իրենց արատավոր գործունեությամբ ավելի կխորացնեն առանց այդ էլ կրիտիկականի հասնող հասարակական հակակրանքն ու անվստահությունն իրենց հանդեպ: Դե ինչ, մնում է միայն ևս մեկ անգամ հաստատել, որ նման նյութերի առկայությունը դաշտում խոսում է այն մասին, որ Ծառուկյան-Փաշինյան համագործակցությունը տվել է պետության համար շահեկան պտուղներ, ինչից բնականաբար այսքան տարի նույն պետությունը կեղեքած անձինք կորցնելով իրենց քունն ու հանգիստը, հայտնվել են զավեշտալի իրավիճակում, երբ գիտակցում են ապագայում իրենց հանրային գործունեության սեկտորում իսպառ բացակայության փաստը, բայց ոչինչ չեն կարողանում անել դրա դեմ, քանի որ դա հանրային պահանջ է, որի հետ հաշվի չնստելը հանգեցնում է մի շարք անդառնալի հետևանքների:

Արման Գրիգորյան


Загрузка...