Գվարդիոլան ցանկանում է Ինիեստային հրավիրել Մանչեսթեր Սիթի` որպես խաղացող մարզիչ

98

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական թիմից, կարող է հայտնվել անգլիական Պրեմիեր-լիգայում:

«Yahoo Sports»-ի տեղեկություններով, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Ինիեստային տեսնում է որպես իր օգնական Միկել Արտետային փոխարինող, ով, ըստ ամենայնի, շուտով կգլխավորի Լոնդոնի «Արսենալը»: Ավելին, կիսապաշտպանին կարող է առաջարկվել խաղացող մարզչի դերը:

Անձամբ Ինիեստան հետաքրքրված է կարիերայի նման շարունակությամբ և կարող է վերանայել իր` ճապոնական կամ չինական ակումբ տեղափոխվելու որոշումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինիեստան համաձայնեցրել է պայմանագրի պայմանները ճապոնական «Վիսել Կոբե» ակումբի հետ:

Загрузка...