Ես զարմանում եմ, որ իմ պարզ միտքը ցնցակաթվածի մեջ է գցել հանրապետականամերձ ֆեյքերին

513

Ես զարմանում եմ, որ իմ պարզ միտքը, որ առաջիկա խորհրդարանական
ընտրություններում Բարգավաճ Հայաստանը հավակնելու է ստանալ ժողովրդի
մեծամասնության վստահությունը, ցնցակաթվածի մեջ է գցել հանրապետականամերձ ֆեյքերին և հանրապետականակից մամուլին:

Բացատրեմ ավելի պարզ: Հանրային վստահություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ ընտրության գնում է իր համար սահմանելով ամենաբարձր նշաձողը` ստանալ մեծամասնության վստահության քվեն:

Հակառակը` կլիներ հակաքաղաքագիտական և հակաքաղաքական: Այլապես` ինչու ես ներկայացնում նախընտրական ծրագիր, որը, մեծամասնության քվեն ստանալու և
կառավարություն ձևավորելու դեպքում, պարտավորվում ես իրականացնել:
Իսկ որ Բարգավաճ Հայաստանը ունի հանրային այդ վստահությունը` ես հույս ունեմ, դրանում որևէ մեկը չի կասկածում:

Загрузка...