Norlur.am կայքի խմբագրակազմը շարունակում է պատվերներ կատարել․․․

77

Արդեն տևական ժամանակ է, ինչ չդադարեցվող պատվերներ են ընդունվում և իրականացվում մի քանի հայտնի ու անհայտ լրատվականների միջոցով։ Անհայտների շարքից արժի հիշատակել՝ norlur.am-ը, որը արդեն քանի օր է քուն ու դադար կորցրած՝ փորձում է ոչ միայն արժեզրկել մեր պայքարի գնով ձեռք իրականացրած հեղափոխությունը, այլև՝ հետին ու ստոր փորձեր են արվում գժտեցնել հանուն մեր երկրի ապագայի ու մեր ժողովրդի բարեկեցության միավորված երկու քաղաքական լիդերներին՝ Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին։
Ահա այս փաստի քաջ գիտակցմամբ էլ իշխանություն վերադարձնելու թաքուն հույսեր փայփայողները իրենց պատվերը կայքերին հանձնարարելիս թիրախավորել են հենց այս համագործակցության առանցքը։
Պատվերը կատարելու համար այլևս ոչ մի «բոնուսային» փաստարկ չունենալով՝ վերոնշյալ NorLur.am կայքը, որի անունն այնքան անհայտ ու հետնախորշային է, որ անգամ հայտնի «Ճ» կարգում անհնար է տեղավորել, հավաքել է մի քանի հիմարություններ օրվա մամուլից և փորձել է դրանով կազմել իր հերթական սադրիչ նյութը։ Պարզապես զավեշտալի է նման անկապ փաստարկներ բերելը, այս կամ այն թերթի հրապարակումները մեջբերելով փորձել իրողություններ ստանալ․որոնք որևէ չնչին աղերս չունեն իրականության հետ։
Մնում է այս՝ ծայրից ծայր հերյուրված նյութը աղբակույտը նետելուց առաջ մի բան ուղղակի հավելել․ ի՞նչով է տարբերվում այս կայքի խմբագիր Արտակ Նավասարդյանը «Իրավունքի» բեղլուի խայտառակված ու ապականված կերպարից, թերևս ոչնչով։ Հետևաբար նրան խորհուրդ հաջորդ ապաշնորհ նյութը «դուրս տալուց» առաջ մի լավ ծանրութեթև անել, քանի որ նա ոչ թե Փաշինյանի կամ Ծառուկյանի դեմ է դուրս եկել, այլ դուրս է եկել մեր նոր Հայաստանի ապագայի ու մեր շարժման դեմ։

Загрузка...