Lragir.am-ը շարունակում է հավատարիմ մնալ կերակրատաշտից օգտվելու իր գործելաոճին

243

Եթե մի կայք նախկինում օգտվել է գործող իշխանությունների անվերապահ աջակցությունից և ֆինանսական սնուցումից՝ դրա փոխարեն որոշակի ծառայություններ մատուցելով նրանց, ապա այդ կայքը այդպիսին է մնալու նաև հետագայում։ Հայաստանի լրատվադաշտում կան կայքեր, որոնք նախկինում օգտվել են իշխանական կերակրատաշտից, այսօր էլի շարունակում են օգտվել արդեն նախկին իշխանությունների նույն կերակրատաշտից։
Իհարկե իշխանությունից զրկվելուց հետո այդ կերակրատաշտն էլ է փոքրացել, ասել է թե ֆինանսական սնուցումն էլ է քչացել, բայց նման կայքերի համար դա արդեն կենսակերպ է։
Հենց այսպիսի կայքերի թվին է պատկանում նաև Lragir.am կայքը, որը հիմա էլ իրեն սնուցողների կողմից հրահանգ է է ստացել աշխատել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ ամեն անգամ անհիմն շահարկելով նրա անունը։ Եվ այժմ Lragir.am-ը լծված է այդ գործին։ Օրինակ այսօր այդ կայքի մտքով անցել է Գագիկ Ծառուկյանի անունը շահարկել՝ գազի գնագոյացման մասին խոսելիս, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը այդ գործընթացի հետ ոչ մի կապ չունի, իսկ թե ովքեր կապ ունեն դրա հետ, կասի ցանկացած քաղաքացի։
Հասկաալի է, որ Lragir.am-ը պատվեր է կատարում, ինչի պատճառը Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն է, որը հանգիստ չի տալիս նախկին իշխանավորներին, ովքեր փորձում են նման մեթոդներով արտահայտել իրենց անհանգստությունը։ Բայց իրականում նրանք իրենց են վնաս տալիս՝ մատնելով իրենց ով լինելը, քանի որ այսօր ցանկացած կայքի միջոցով հնարավոր է բացահայտել նաև պատվիրատուին։

Загрузка...